Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զելենսկու բախտը բերում է

Զելենսկու բախտը բերում է
02.06.2019 | 15:21

Ֆրանսիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի բոլոր նախաձեռնություններին Դոնբասում խաղաղությունը վերականգնելու համար՝ մայիսի 31-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ Կիև այցի ժամանակ: Մամուլի հետ նա շփվել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո: Դա նրանց երկրորդ հանդիպումն էր: Նախարարի խոսքով՝ բանակցությունները երկար էին ու բովանդակային: «Մեր այսօրվա հանդիպումը շարունակությունն էր Գերմանիայի ԱԳ նախարարի հետ բանակցությունների: Նաև ուղղված էին Ֆրանսիայի ու Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»՝ ասել է Ժան Իվ Լե Դրիանը: Նա հաղորդել է. «Ուկրաինայի նախագահը մի քանի օրից կգա Փարիզ: Այդ պատճառով Ֆրանսիայի նախագահը ինձ հանձնարարել է նախապատրաստել այցը: Մենք քննարկեցինք մեր փոխհարաբերությունների ողջ գունապնակը: Ես զգացի, որ նախագահ Զելենսկին տրամադրված է երկկողմ հարաբերությունները զարգացնել կոնկրետ նախագծերի իրականացումով»: Հունիսի 1-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտադիր էր լինել Չեռնոբիլում: Նրա խոսքով՝ արտասահմանից պատվիրակությունները վաղուց չեն եղել Չեռնոբիլում: Այցի նպատակը օբյեկտի վիճակի ուսումնասիրությունն է՝ ֆրանսիական ընկերությունների կատարած վերականգնողական աշխատանքներից հետո, անվտանգության ապահովումը:
Ժան Իվ Լե Դրիանը Զելենսկու հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է. «Ես կարծում եմ, որ նախագահ Զելենսկին վճռական է տրամադրված: Նա լի է վճռականությամբ ամրապնդել իր երկրի դիրքերը և վերադարձնել խաղաղությունը իր տարածքում: Ֆրանսիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի ղեկավարության ցանկացած նախաձեռնություն՝ ուղղված այդ նպատակին»՝ ընդգծել է նախարարը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը Ուկրաինա է մեկնել մայիսի 30-ին: Հինգշաբթի նա Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասի հեը հանդիպեց Ուկրաինայի նախագահին: Ժան Իվ Լե Դրիանը հաղորդեց, որ հանդիպումը «օգտակար ու բովանդակային էր» և «թույլ է տալիս հույսով նայել իրադարձւոթյունների հետագա զարգացմանը»։ Գերմանիայի ԱԳ նախարարի հետ նա շնորհավորեց Վլադիմիր Զելենսկուն նախագահ ընտրվելու կապակցությամբ և աջակցություն հայտնեց բարեփոխումների իրականացման համար: Հեյկո Մաասի խոսքով՝ Փարիզի ու Բեռլինի նպատակը Մինսկի գործընթացը վերականգնելն է՝ ավարտելու համար Դոնբասի կոնֆլիկտը և վերականգնելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները խորհրդակցություններ կանցկացնեն նորմանդական ձևաչափով բանակցություննների նախապատրաստման համար:
RFI


Հ.Գ. Նորմանդական ձևաչափում Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից բացի կա Ռուսաստանը: Եվ Կիևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բացակայությունը չի վկայում, որ ձևաչափը վերականգնվում է: Փորձագետների կարծիքով՝ նորմանդական ձևաչափը չգործեց, որովհետև մասնակից չէր ԱՄՆ-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ բանակցությունների և Ռուսաստանի մասնակցության կոնկրետ ծրագրեր դեռ չկան: Ուկրաինայի եվրոպական ինտեգրման հարցերով ԱԳ փոխնախարար Ելենա Զերկալը ասել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը 2019-ի աշունից շուտ չի կայանա: Բանակցությունները կլինեն, երբ «կձևավորվի կառավարությունը և կաշխատի խորհրդարանը և բոլոր ինստիտուտները հավասարակշռված ու նորմալ կաշխատեն»: Իսկ մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Վաշինգտոն այցի հրավեր է ստացել: Գուցե և նորմանդական քառյակի ընդլայնման հարցով բանակցությունների համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ